Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին

Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին
27.07.2026 | 14:11

Բազմիցս նշել եմ, որ Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում և, ինչու ոչ, նաև Կենտրոնական Ասիայում հասել է այնպիսի ակտիվության և ներգրավվածության մակարդակի, ինչպիսին չի հաջողվել ապահովել ԱՄՆ որևէ վարչակազմի՝ սկսած 1992 թվականից։

Իհարկե, դրա պատճառը միայն աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանները չեն։ Բնականաբար, իր ազդեցությունն ունի նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանը կենտրոնացած է ուկրաինական պատերազմի վրա, ինչի հետևանքով նրա ներգրավվածությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում էապես թուլացել են։ Նույնը վերաբերում է նաև Իրանին: Այդ հանգամանքն էլ հնարավորություն է տվել Թրամփի վարչակազմի՝ այս տարածաշրջանում առավել ակտիվ դերակատարության։

Սակայն այստեղ չափազանց կարևոր են նաև երկու առանցքային գործոններ, որոնք այս գործընթացը դարձրել են աննախադեպ արագ և արդյունավետ։

Առաջին գործոնը՝ Սթիվ Վիտկոֆը։

Ըստ առկա տեղեկությունների՝ TRIPP-ի ճարտարապետներից մեկը հենց Սթիվ Վիտկոֆն է։ Կենտրոնական Ասիան հենց TRIPP-ի միջոցով Թուրքիայի և Եվրոպայի հետ կապելու գաղափարը նույնպես վերագրվում է նրա թիմին։ Այս նախաձեռնությունը ոչ միայն տնտեսական և տրանսպորտային նշանակություն ունի, այլև կարևոր աշխարհաքաղաքական բաղադրիչ։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Վիտկոֆն ուղիղ կապ ունի Թրամփի հետ, ինչի արդյունքում բյուրոկրատական և սուբորդինացիոն խնդիրներ չեն ծագել նախագծի առաջնային փուլում (2025-ի փետրվար):

Իր հերթին հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը Վաշինգտոնին հնարավորություն է տալիս Ռուսաստանին զրկել Հարավային Կովկասում ազդեցություն պահպանելու նրա կարևորագույն լծակներից՝ հակամարտության շարունակական գոյության վրա խաղալու հնարավորությունից։

Երկրորդ կարևոր գործոնը այս գործընթացում Թրամփի վարչակազմի կառավարման ոճն է, որը աչքի է ընկնում բյուրոկրատական գործընթացների զգալի կրճատմամբ՝ մանավանդ կենսական նշանակության խնդիրների կյանքի կոչման հարցում՝ այդ թվում ուժի կիրառմամբ (բավական է հիշել, թե որքան արագ լուծվեցին Պանամայի նեղուցի, Վենեսուելայի և մի շարք այլ առկախված խնդիրներ):

Որոշումների կայացման գործընթացներն ընթանում են հնարավորինս արագ՝ առանց ավանդական բյուրոկրատական ձգձգումների, ինչը թույլ է տալիս օպերատիվորեն առաջ մղել նման մասշտաբային աշխարհաքաղաքական նախագծերը և լուծումներ տալ դրանց:

Այս համատեքստում կարևոր դեր ունի նաև այն, որ նախագահ Թրամփն անձամբ է ներգրավված գործընթացներում։ Միաժամանակ, Մարկո Ռուբիոն ղեկավարում է ոչ միայն Պետդեպարտամենտը, այլև Ազգային անվտանգության խորհրդի աշխատանքը, ինչը նպաստում է արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության համակարգերի առավել սերտ համակարգմանը։ Արդյունքում, տարբեր գերատեսչությունների միջև մրցակցությունն ու երկարատև միջգերատեսչական համաձայնեցումները նվազագույնի են հասցվում, իսկ որոշումների ընդունումն ու իրականացումը դառնում են ավելի արագ և արդյունավետ։

Ոչ Թրամփը, ոչ էլ նրա թիմի առանցքային անդամները երբեք չեն եղել բյուրոկրատներ։ Հենց այդ հանգամանքն է նրանց հնարավորություն տալիս հասկանալու, թե որքանով է բյուրոկրատիան բարդացնում քաղաքական որոշումների ոչ միայն կայացումը, այլ նաև կյանքի կոչումը, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք հրատապ և ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր են։

Այս առումով այս վարչակազմը շահեկանորեն տարբերվում է նախորդ՝ առանց բացառության բոլոր վարչակազմերից։ Սրանք, իհարկե, առանցքային, բայց ոչ բոլոր գործոններն են:

Իհարկե, մի շարք գործոններ էլ կան, որոնք խանգարում են TRIPP-ի կյանքի կոչմանը՝ նույնիսկ այսքան լուրջ ջանքերի ներդրման պարագայում, սակայն դրանց կանդրադառնամ առանձին գրառմամբ:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 4109

Մեկնաբանություններ